Մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը՝ հանրապետության ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։


Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Գորիս քաղաքում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։