Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները

Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Երևանի մետրոպոլիտենից ներկայացրել են վիճակագրական տվյալներ՝ նախորդ շաբաթվա վերաբերյալ։


Շաբաթվա ուղևորահոսք


Հունվարի 20-26-ը մետրոպոլիտենը սպասարկել է 411.412 ուղևոր։


Շարժակազմերի տվյալներ


Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

  • 808-ը՝ երեքվագոնանի,
  • 1078-ը՝ երկուվագոնանի,
  • 1024-ը՝ մեկվագոնանի։

Կատարողականը՝ 100․1%


Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում արդեն կիրառելի են բանկային քարտերով վճարումները։