Նիդեռլանդների կառավարությունը ՝ վարչապետ Մարկ Ռուտեի գլխավորությամբ, հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը:
«Կառավարության հրաժարականի դիմումը կփոխանցվի թագավորին (մոտ ժամանակներս. - խմբ.)», - ասել է նա:
Մարկ Ռուտեն հստակեցրել է, որ կառավարության հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայում միգրացիոն քաղաքականության շուրջ տարաձայնություններն են։