ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը Ֆրանսիայի Հանրապետությունում է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
ԱԺ պատվիրակությունը հանդիպել և ողջույնի խոսք է փոխանակել ավինյոնյան ավանդական միջազգային թատերական փառատոնի միջոցառումների մեկնարկն ազդարարելու համար Ավինյոն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության մշակուկթի նախարար տիկին Ռիմա Աբդուլ Մալաքի հետ։
Այնուհետ հայ խորհրդարանականներն Ավինյոնի առաջին փոխքաղաքապետ Քլոդ Նաումի ուղեկցությամբ այցելել են 1915 թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող։
Արարողության շամանակ, որին մասնակցել են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի ղեկավար սենատոր Ժիլբեր֊Լյուկը դը Վինազը, սենատոր Լյուսյեն Ստացիոնեն, ինչպես նաև Վոքլյուզի հայկական ասոցիացիան, հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: