Հետաքրքիր էվոլյուցիա ապրեց Լուկաշենկոյի մականունը, մի կարճ բառի մեջ՝ այնքան իմաստ ա ճխտված. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյին:


«Հետաքրքիր էվոլյուցիա ապրեց Լուկաշենկոյի մականունը։ Սկզբից ասում էին՝ կարտոֆիլային բռնապետ, հետո՝ կոլխոզեն ֆյուրեր։ Հիմա համադրվել ա, ասում են կարճ՝ պյուռեր։ Մի կարճ բառի մեջ էնքան իմաստ ա ճխտված»,- գրել է Մարտիրոսյանը:


Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իր համար զարմանալի է, որ Հայատանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:


Նա չի հերքել, որ որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել՝ ընդգծելով, թե բաց են եղել նաև Հայաստանի համար:


«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել»,- ասել է Բելառուսի գործող ղեկավարը:


Բացի այդ, նա դժոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից: