Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ-ում ընդունել էի մի շարք ժամկետային զինծառայողների։

Նրանց հետ հիանալի ժամանակ անցկացրինք, շրջեցինք Ազգային ժողովի շենքում, ներկայացրեցի օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ մանրամասներ և վերջում էլ միասին ճաշեցինք՝ ունենալով հետաքրքիր զրույց։

Շնորհավորելով ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ՝ մեր զինծառայողներին ցանկացա բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: