Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակում պարզվել է, որ տոմատի մածուկի շուկայում գործող 20-ից ավելի տնտեսվարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ 


Գևորգյանի խոսքով՝ վարչարարության նպատակն էր գնահատել, թե արդյոք շուկայում վաճառվող մածուկը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 


«Հաճախ սպառողները նախընտրում են լավ կարմիր գույնի, խիտ տոմատի մածուկ, ինչը նրանց մոտ ստեղծում է բարձր որակի տպավորություն։ Սակայն որոշ դեպքերում արտադրողները կարող են այլ մեխանիզմներով ավելացնել չոր նյութերի քանակը՝ խտությունը մեծացնելու համար»,- նշել է Գևորգյանը։