Ինձ խորհուրդ է տվել գործընկեր, և գումար արդեն հասել է իմ հաշվին. ՊԵԿ-ը տեղեկացնում է տարածվող կեղծիքի մասին

Համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։


Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից՝ նշելով, որ անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ՝ միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում:


«Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր եւ գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։


Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել, և այն չի համապատասխանում իրականությանը։


Հորդորում ենք չբացել կցված հղումը՝ Ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով:


Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք հետևել բացառապես ՊԵԿ պաշտոնական լրահոսին, հետևյալ աղբյուրներում․


Պաշտոնական կայքէջ www.src.am


Սոցիալական հարթակներ linktr.ee/src_armenia»,- ասված է հաղորդագրության մեջ: