Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին Եռաբլուրում ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին»,- նշել է Ասրյանը՝ շեշտելով, որ գնում ենք խաղաղության, սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։