Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելն ու ԱՄՆ-ն «խելագար» կլինեն, եթե հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ դա «շատ վատ աղետ» կլինի տարածաշրջանի համար:
Աղբյուրը նկատում է, որ այս նախազգուշացումը հնչել է Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին հարցազրույցում, որը նա տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո: