Թրամփն արգելել է մինչև 19 տարեկանների սեռափոխության վիրահատությունները

ԱՄՆ-ում նախագահ Թրամփի հրամանով արգելվել են մինչև 19 տարեկան անձանց սեռափոխության վիրահատությունները։


«Այսօր ամբողջ երկրում բուժաշխատողները խեղում և ամլացնում են ավելի մեծ թվով տպավորվող երեխաների՝ հետևելով այն պնդմանը, որ մեծահասակները կարող են փոխել երեխայի սեռը մի շարք անդառնալի բժշկական միջամտությունների օգնությամբ: Այս վտանգավոր միտումը բիծ կդառնա մեր երկրի պատմության վրա, և դրան պետք է վերջ տրվի»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հրամանագրի տեքստում:


ԱՄՆ-ն այսուհետ «չի ֆինանսավորի, չի հովանավորի, չի խրախուսի կամ օգնի ու աջակցի, երեխայի, այսպես կոչված, «անցումը» մի սեռից մյուսին և խստորեն կհետևի բոլոր օրենքներին, որոնք արգելում կամ սահմանափակում են այս կործանարար և կյանքը փոխող ընթացակարգերը»,- նշվում է փաստաթղթում:


Դրանում հստակեցվում է, որ «երեխա» կամ «երեխաներ» տերմինը նշանակում է «մինչև 19 տարեկան անձ կամ անձինք»։


Հրամանագրով արգելվում է բլոկատորների, սեռական հորմոնների և վիրաբուժական վիրահատությունների օգտագործումը մարդու արտաքին տեսքը փոխելու համար՝ «դա համապատասխանեցնելու այն ինքնությանը, որը տարբերվում է նրա սեռից»: