«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը, «օկուպացիայից» ադրբեջանական տարածքների ազատումը նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական համագործակցության համար»։ Այս մասին Անկարայում հայտարարել է
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև
եռակողմ մեխանիզմի երկրորդ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Նա
նշել է, որ հենց այս տարածաշրջանով է անցկացվում
«Արևելք-Արևմուտք» Միջին միջանցքի նոր զարկերակը, և դրա մեծ հեռանկարներն ակնհայտ
են։
Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է նաև Հայաստանի հետ
խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու կարևորությունը՝ նշելով,
որ Հայաստանի Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական ակտերում պահպանված՝ «Ադրբեջանի նկատմամբ
տարածքային պահանջներն ու ռևանշիստական միտումները անհանգստություն են
առաջացնում»։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը կշարունակի իր կառուցողական ջանքերն այդ ուղղությամբ։
Բայրամովը հավելել է, որ երեք երկրների միջև տրանսպորտի
ոլորտում ընդունված ճանապարհային քարտեզի հիման վրա կիրականացվեն մի շարք
նախագծեր։