Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 29-ի երեկոյան Վաշինգտոնում Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ վայրէջք կատարելիս օդում միմյանց են բախվել American Airlines ավիաընկերության ինքնաթիռը և ամերիկյան բանակի Black Hawk ուղղաթիռը: Բախումից հետո American Airlines-ի ինքնաթիռն ընկել է գետը: Ինքնաթիռում եղել է 64 մարդ՝ ուղևորներ ու անձնակազմի անդամներ, իսկ ուղղաթիռում՝ երեք մարդ։
Ինչպես տեղեկացնում է CBS-ն՝ հղում անելով ոստիկանությունում աղբյուրին,
փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերել առնվազն 18 մահացածների մարմիններ:
Հեռուստաալիքի աղբյուրները հավելել են, որ առայժմ չի
հաջողվել հայտնաբերել ողջ մնացածներին։ Որոնողափրկարարական աշխատանքները
շարունակվում են։ Միջադեպի պահին գետում ջրի ջերմաստիճանը եղել է մոտ +2°C։