Այս գիշեր Կիևը ռուսական զորքերի կողմից ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման. բոլոր դրոնները խոցվել են
ՌԴ զորքերը հուլիսի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են 28 «Շահեդ-136» անօդաչուներ, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատարությունը։ 26 կամիկաձե անօդաչուներին, ասվում է հաղորդագրության մեջ, հաջողվել է խոցել հակաօդային պաշտպանության ուժերով։

Անօդաչուների հարձակման են ենթարկվել Կիևը և Կիևի մարզը: Ուկրաինայի մայրաքաղաքի վրա արձակված բոլոր դրոնները խոցվել են, հայտարարել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ուկրաինայի ՆԳՆ-ի տվյալներով, գրում է ՈՒՆԻԱՆ-ը, դրոններից մեկի բեկորներն ընկել են Կիևի մարզի բնակավայրերից մեկում՝ վնասելով մասնավոր տանտիրոջ տարածքում գտնվող կառույցները։ Մարդիկ չեն տուժել: