ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գուանտանամոյի ռազմաբազայում անօրինական ներգաղթյալների համար պահման վայր ստեղծելու որոշման մասին։
«Այսօր (հունվարի 29-ին) ես ստորագրում եմ հրաման, համաձայն որի՝ Պենտագոնն ու ներքին անվտանգության նախարարությունը պետք է սկսեն Գուանտանամոյում 30 հազար մարդու
օբյեկտի նախապատրաստումը միգրանտներին տեղավորելու համար»,- նրա խոսքերն են մեջբերում ամերիկյան լրատվամիջոցները:
Թրամփի խոսքով՝ Գուանտանամոյում կա 30.000 տեղ՝ պահելու համար «ամենավտանգավոր անօրինական հանցագործներին, որոնք սպառնում են ամերիկյան ժողովրդին»։ «Նրանցից ոմանք այնքան վտանգավոր են, որ մենք նույնիսկ չենք կարող վստահ լինել, որ այն երկրները, որտեղից նրանք եկել են, կկարողանան պահել նրանց, և մենք չենք ցանկանում, որ նրանք վերադառնան: Այդ պատճառով մենք նրանց կուղարկենք Գուանտանամո,- ասել է Թրամփը։- Դա խիստ տեղ է, որտեղից դժվար է դուրս գալ»:
ԱՄՆ նախագահը համարում է, որ այս հրամանը Միացյալ Նահանգները մեկ քայլով
կմոտեցնի երկրում միգրացիոն հանցագործությունների վերացմանը։