Վաշինգտոնում սարսափելի ավիաաղետի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել. The Guardian

Վաշինգտոնը հայտարարել է, որ ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։


Ինչպես հայտնում է The Guardian-ը, ավիաաղետի հետևանքով, ամենայն հավանականությամբ, ողջ մնացածներ չկան։


Վերջին տվյալներով՝ վթարի վայրից դուրս է բերվել ավելի քան 30 մահացածի մարմին։


Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 29-ի երեկոյան Վաշինգտոնում Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ վայրէջք կատարելիս օդում միմյանց են բախվել American Airlines ավիաընկերության ինքնաթիռը և ամերիկյան բանակի Black Hawk ուղղաթիռը: Բախումից հետո American Airlines-ի ինքնաթիռն ընկել է գետը:


Ինքնաթիռում եղել է 64 մարդ՝ ուղևորներ ու անձնակազմի անդամներ, իսկ ուղղաթիռում՝ երեք մարդ։