Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի Ալբորզ նահանգում, որը գտնվում է Թեհրանից դեպի արևմուտք, բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, մահացել է 2 մարդ, 19-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ISNA-ն՝ հղում անելով նահանգի արտակարգ ծառայության ղեկավար Ահմադ Մահդավիին։
Գործակալության տվյալներով՝ վթարի վայր են մեկնել շտապօգնության յոթ մեքենա և երկու ուղղաթիռ։