«ԱՄՆ ՄԶԳ-ն ղեկավարել է խելապակաս արմատականների կույտ». Թրամփ

ԱՄՆ ՄԶԳ գործակալությունը (USAID) «ղեկավարել է խելապակաս արմատականների կույտ», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Եվ մենք նրանց դուրս ենք մղում: USAID-ը աննորմալ արմատականների ղեկավարության ներքո է: Մենք նրանց դուրս ենք մղում, իսկ հետո կորոշենք»,- ասել է նա։


Իսկ մինչ այդ ձեռնարկատեր և ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն էր ամերիկյան գործակալությունն անվանել հանցավոր կազմակերպություն և ձախարմատական մարքսիստների ծնունդ, ովքեր ատում են Ամերիկան։ Նա նաև մեղադրել է USAID-ին կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները ֆինանսավորելու համար։