Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։


Նրա խոսքով՝ կովկասյան տարածաշրջանի և նրա բոլոր հարևանների անվտանգությունը շատ կարևոր է Իրանի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի համար։


«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, կա դիվանագիտական ​​փոխանակում, որն ակտիվացել է վերջին օրերին»,- ասել է Բաղաին։


Իրանը, ինչպես նա հայտարարել էր ավելի վաղ, պատրաստ է ցուցաբերել ցանկացած օգնություն Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը։