ԼԳԲՏ գաղափարախոսությունը «համաշխարհային մշակույթի բարոնների կողմից խրախուսվում և առաջ է մղվում գործունեության բազմաթիվ ոլորտներում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մեր երիտասարդության՝ երեխաներ ունենալու ցանկությունն
այնքան է նվազել, որ մենք այժմ բախվում ենք կանխատեսումների, որոնց համաձայն՝ 2035
թվականից մեր բնակչությունը կսկսի նվազել և մինչև 2100 թվականը կնվազի մինչև 65 միլիոն»,-
ասել է Թուրքիայի առաջնորդը։
«Համաշխարհային մշակույթի բարոնները տարբեր ոլորտներում
առաջ են մղում ԼԳԲՏ գաղափարախոսությունը՝ դարձնելով այն գրավիչ։ Արևմտյան շատ երկրներում
անհնար է դրա դեմ ելույթ ունենալ։ Մենք պարտավոր ենք մեր ժողովրդին պաշտպանել այս խելահեղությունից։
Նրանք, ովքեր փորձում են մեր ժողովրդին մղել իր բնությանը
հակասող շրջանակի մեջ, հոգ են տանում ոչ
թե կանանց մասին, այլ նպատակ ունեն ոչնչացնել մեր ազգային և հոգևոր ինքնությունը։
Տղամարդուն որպես տղամարդ, իսկ կնոջը որպես կին և
նրանց երկուսին էլ որպես մարդ պահպանելը առաջիկա ժամանակահատվածում կլինի մեր
քաղաքականության հիմքը։
Համաշխարհային միտումներին տրվելը, փլուզելով ընտանիքի
ինստիտուտը և ջնջելով տղամարդկանց ու կանանց միջև սահմանները, մեզ չի դարձնում ժամանակակից,
այլ միայն վերածում է գլոբալիստների գործիքի»,- ասել է Էրդողանը` կոչ անելով թուրք
ընտանիքներին «ունենալ առնվազն երեք երեխա»: