Վաշինգտոնում ԱՄՆ ՄԶԳ կենտրոնական գրասենյակը փակվել է, շենքի վրայից հանվել է ցուցանակը


Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ ՄԶԳ կենտրոնական գրասենյակը ամերիկյան վարչակազմի որոշմամբ փակվել է, ցուցանակը հանվել է շենքի վրայից։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։


Աղբյուրների համաձայն՝ Մասկի կողմից ղեկավարվող ԱՄՆ կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները արդեն հասանելիություն են ստացել գերատեսչության համակարգչային համակարգերին։