Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի պաշտոնակատար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնակատարի դերն իր վրա է վերցրել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի փակել էր գործակալության գործունեությունը՝ դադարեցնելով միջազգային օգնության մեծ մասը։


 Սալվադոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը Ռուբիոն իրեն անվանել է «USAID-ի տնօրենի պաշտոնակատար»: Նա նաև ասել է, որ գործակալությունն իրեն անպատասխանատու է պահում, իսկ նրա գործունեությունը չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին և պետք է վերանայվի ամերիկյան իշխանությունների կողմից: Խոսքը գործակալությունն ամբողջությամբ վերացնելու մասին չէ, նշել է Ռուբիոն։


 Պետքարտուղարը պարզաբանել է, որ գործակալության նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը փոխանցվել է Պետդեպարտամենտի ծառայողներից մեկին։