Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Ուկրաինայից ստանալ հազվագյուտ հողային մետաղներ՝ որպես վճար ԱՄՆ-ին ռուսական ագրեսիայի դեմ Կիևի ռազմական ջանքերին ֆինանսական աջակցության համար, հայտնում է Reuters-ը։
Թրամփը, Սպիտակ տանը ելույթ
ունենալով լրագրողների առաջ, ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է»՝ հավելելով, որ նա Ուկրաինայի հետ ցանկանում է «հավասարեցնել» «գրեթե 300 միլիարդ դոլարի» աջակցությունը Վաշինգտոնից։
«Մենք Ուկրաինային ասում ենք, որ նրանք ունեն շատ արժեքավոր
հազվագյուտ հողային մետաղներ,- ասել է Թրամփը։- Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որով նրանք ստանում են այն, ինչ մենք
տալիս ենք՝ իրենց
հազվագյուտ հողային մետաղների դիմաց»: