«Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ». ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Հրաշալի հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կոնգրեսի մի քանի գործընկերների հետ»,- հայտնել է նա։


Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ քննարկած հարցերին՝ նա մասնավորապես նշել է. «Քննարկվել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման և կայուն, արդար խաղաղության պայմանագրի հասնելու ուղիները։ Ես ձգտելու եմ հասնել մեր երկրների միջև ավելի մեծ համագործակցության բոլոր ոլորտներում»։