Թրամփն արգելել է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց մրցույթներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին ստորագրել է հրաման, որով արգելվում է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց հետ միևնույն մարզաձևերում։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։


«Կանանց սպորտն այսուհետ լինելու է միայն կանանց համար։ Կանանց սպորտի համար պայքարն ավարտված է»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տան Արևելյան դահլիճում ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ (մեջբերումը՝ The Washington Post-ի):


ԱՄՆ նախագահի հրամանով տրանսգենդերներին արգելվում է ելույթ ունենալ աղջիկների և կանանց սպորտային թիմերում։ Ուսումնական հաստատությունները, որոնք թույլ կտան նման բան, կզրկվեն դաշնային ֆինանսավորումից:


Հրամանի գործողությունը տարածվում է առավելապես դպրոցական, համալսարանական և սիրողական մրցույթների վրա։ Միաժամանակ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ ԱՄՆ օլիմպիական կոմիտեն և Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիան այլևս թույլ չեն տա տրանսգենդերներին մրցել կանանց հետ, գրում է CNN-ը։


Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն տրանսգենդեր մարզիկներին վիզաներ չի տրամադրի։