Պաշտոնական Բաքուն ծանուցում է ուղարկել ռուսական կողմին Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։
«Ադրբեջանը շարունակում է իր հետևողական կուրսը՝ պաշտպանելու իր
ազգային շահերը, և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն
իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս»,- գրում է
գործակալությունը։
Նշվում է, որ «դրա վկայությունն է նաև այն, որ համանման որոշում ավելի վաղ կայացվել
է ամերիկյան USAID գործակալության նկատմամբ, ընդ որում՝ մինչ նախագահ Դ.
Թրամփի երդմնակալությունը և այդ կառույցը լուծարելու նրա հետագա որոշումը»։
Ադրբեջանն ինքն է դարձել «դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես,
երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ
կազմակերպությունների կառուցվածքը կրում է բացահայտ հետախուզական բնույթ», նշել են
գործակալության աղբյուրները։