Թեհրանը ըմբռնում և ընդունում է Երևանի բացատրությունները Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
Դիվանագետը նշել է, որ սա ռազմական առաքելություն չէ։
«Հայաստանի իշխանությունները առաքելության ներկայությունը բացատրում են որպես կայունության պահպանման և լարվածության կանխման հնարավորություն: Իրանը դա հասկանում է»,- հավելել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին և ԵՄ-ին
մերձենալու ձգտմանը, Իրանը հարգանքով է վերաբերվում արտաքին համագործակցությունը դիվերսիֆիկացնելու Հայաստանի
իշխանությունների քաղաքականությանը։ Սոբհանիի խոսքով՝
Հայաստանի իշխանությունները բացատրում են, որ մի շարք եվրոպական երկրների հետ
հարաբերությունները կարող են նոր հնարավորություններ բացել նաև հայ-իրանական համագործակցության համար։
«Եթե Հայաստանը կարողանա ակտիվացնել
հարաբերությունները ԵՄ-ի հետ և օգտագործել դրանք հայ-իրանական համագործակցության
զարգացման համար, ապա մենք դրան դրական կվերաբերվենք»,- հավելել է նա։