Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցները,
որպեսզի ավարտի Ուկրաինայում պատերազմը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է
եկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ
Քելլոգը։
Նա նշել է,
որ Թրամփի ողջ վարչակազմը մասնակցում է հակամարտությունը կարգավորելու
քննարկումներին։ Վերջերս հավաքվել էր խորհրդականների ողջ թիմը՝ քննարկելու այդ
հարցը:
Ինչպես
Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը ստիպված են գնալ զիջումների, հայտարարել է
Քելլոգը։