Զանգվածային կրճատումներ. USAID-ի 10 հազար աշխատակցից կմնա միայն 294-ը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զանգվածային կրճատումներ իրականացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID):


Աշխարհում ավելի քան 10 հազար աշխատակիցներից միայն 294-ը կկարողանա պահպանել աշխատանքը, փետրվարի 7-ին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ այդմ՝ գործակալության աֆրիկյան բյուրոյում կմնա 12 աշխատակից, ասիականում՝ 8։ Աղբյուրները հավելում են, որ որոշ աշխատակիցներ արդեն ստացել են հեռացման մասին ծանուցումներ:


«Սա վրդովեցուցիչ է»,- Reuters-ին ասել է USAID-ի նախկին ղեկավար (1993-1999), Բրաունի համալսարանին կից Ուոթսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Բրայան Էթվուդը: Նրա խոսքով՝ զանգվածային կրճատումները կոչնչացնեն գործակալությունը, որն օգնել է ամբողջ աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկանց: «Շատ մարդիկ չեն գոյատևի»,- կարծում է Էթվուդը: