Հայազգի Մայքլ Քավուկջյանին Թրամփը նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան

Թրամփը Նորվեգիայում ԱՄՆ դեսպան է նշանակել ԿՀՎ-ի նախկին աշխատակից հայազգի Մայքլ Քավուկջյանին։


«Ուրախ եմ հայտնել, որ Մայքլ Է. Քավուկջյանը կլինի Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանը Նորվեգիայի Թագավորությունում: Մայքլը փայլուն փաստաբան է, ներկայումս White & Case-ի ավագ գործընկերը, որտեղ նա ղեկավարում է բարդ առևտրային դատավարություններ ամբողջ աշխարհում»,- գրել է Թրամփը Truth Social-ում:


Նա նշել է, որ փաստաբանը նախկինում ծառայել է որպես ԿՀՎ օպերատիվ աշխատակից։ Քավուկջյանը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտ է։


The New York Times-ը նշում է, որ նա շատ փողեր է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանը։ Մասնավորապես, 2024 թվականին նա 700 հազար դոլար է ներդրել Թրամփի նախընտրական արշավին։