Թրամփը ծրագրում է եկող շաբաթ հանդիպել Զելենսկու հետ և խոսել Պուտինի հետ

Միացյալ Նահանգների նախագահը ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Ուկրաինայի ղեկավարի հետ և խոսել Ռուսաստանի նախագահի հետ։ Այս մասին նա հայտնել է ուրբաթօրյա ասուլիսի ժամանակ:


Դոնալդ Թրամփը ճշգրտել է, որ ինքը չի գնալու Ուկրաինա, իսկ Վլադիմիր Զելենսկու վաշինգտոնյան հնարավոր այցի մասին առայժմ չի հաղորդվել։


Միացյալ Նահանգների նախագահն այս անգամ էլ է խոսել ռուս - ուկրաինական ճակատում կորուստների մասին․ նրա ներկայացրած թվերով՝ ռուսական կողմն ունի մինչև 900 հազար զոհված ու ծանր վիրավոր զինվորներ, իսկ Ուկրաինան՝ 700 հազար:


Երկու ամիս առաջ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմում շուրջ 600 հազար ռուսաստանցի զինվոր է վիրավորվել կամ զոհվել, ուկրաինական կողմի կորուստներն էլ գնահատել էր 400 հազար զինվոր: