Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը հայտնվել է ՌԴ բացառիկ տնտեսական գոտում՝ պնդում է ՄԱԿ-ը, Զախարովան՝ հերքում
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որ հուլիսի 12-ին արձակել է Հյուսիսային Կորեան, ընկել է Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտու ծովը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մերձավոր Արևելքի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Խալեդ Հիարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Հիարիի   խոսքով՝ կորեական հրթիռը թռչել է ավելի քան հազար կիլոմետր՝ հասնելով 6648 կիլոմետր բարձրության, թռիչքը տևել է մոտ 74 րոպե։ Հրթիռի անկման վայրը, համաձայն բացառիկ տնտեսական գոտու սահմանման, գտնվում է Ռուսաստանի ափից 380 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։

Հիարին նաև նախազգուշացրել է, որ հյուսիսկորեական հրթիռները «կարող են հասնել Երկրի մեծ մասի կետերին»: 2022 թվականի սկզբից այդ երկիրն արդեն իրականացրել է ավելի քան 90 արձակում, ինչը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ շաբաթական մեկ արձակման թույլտվությունը։ 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարրիա Զախարովան, սակայն, իր Telegram-ալիքում գրել է. «Այս պահին մեր բացառիկ տնտեսական գոտում (հրթիռի) ընկնելու մասին հաստատող տվյալներ չկան»։