Թրամփը մանրամասնել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ

Քիչ առաջ երկարատև և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մենք քննարկել ենք Ուկրաինայի, Մերձավոր Արեւելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի ազդեցության և տարբեր այլ թեմաներ: Այս մասին նա գրել է TRUTH-ի իր էջում։


Խոսել ենք մեր երկու ժողովուրդների մեծ պատմության մասին` ինչպես նաև այն մասին, որ մենք միասին այդքան հաջող պայքարեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հիշելով, որ Ռուսաստանը կորցրել է տասնյակ միլիոնավոր մարդկանց` ինչպես մենք ենք շատ մարդ կորցրել: 


Մեզանից յուրաքանչյուրը խոսեց մեր երկրների ուժեղ կողմերի և այն մեծ օգուտների մասին, որոնք մենք կստանանք միասին աշխատելու դեպքում: Բայց նախ, համաձայնեցինք` ուզում ենք վերջ տալ միլիոնավոր մարդկանց մահերին Ռուսաստանի-Ուկրաինա պատերազմում: Նախագահ Պուտինը նույնիսկ օգտագործել է իմ նախընտրական արշավի կարգախոսը ՝ "Ողջախոհություն" ։ Մենք երկուսս էլ շատ ենք հավատում դրան: Մենք պայմանավորվել ենք աշխատել միասին, շատ սերտ, այդ թվում ՝ փոխայցելություններ կատարել միմյանց երկրներ ։ 


Մենք նաև պայմանավորվել ենք, որ մեր համապատասխան թիմերն անմիջապես կսկսեն բանակցությունները, և ես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ՝ նրան տեղեկացնելու կայացած զրույցի մասին, ինչը ես կանեմ անմիջապես։ Ես խնդրեցի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆին, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցին և դեսպան և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին գլխավորել բանակցությունները, որոնք, համոզված եմ, հաջող կլինեն: 


Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մի պատերազմում, որը չէր լինի, եթե ես լինեի նախագահ, բայց այն, տեղի ունեցավ, սակայն այն պետք է ավարտվի: Այլևս չի կարելի կյանքեր կորցնել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Պուտինին այս զանգի հետ կապված իր ժամանակի և ջանքերի համար, ինչպես նաև Մարկ Ֆոգելի երեկվա ազատ արձակման համար, մի հիանալի մարդ, որին ես անձամբ ողջունեցի երեկ երեկոյան Սպիտակ տանը: Ես հավատում եմ, որ այս ջանքերը կհանգեցնեն հաջող ավարտի, Հուսով եմ դա տեղի կունենա շուտով: