Սահմանակից պետությունների միջև Ուկրաինայի տարածքային բաժանման հնարավորության ճշգրիտ պատմական վերլուծություն է անհրաժեշտ, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինայում տեղի է ունեցել «պետականության կրախ»։
«Այս
պայմաններում կարծիքներ են հնչել, որ
Ուկրաինայի անխուսափելի փլուզման պատճառով նրա հողերն անխուսափելիորեն կանցնեն սահմանակից երկրներին»,- ասել է Նարիշկինը և հավելել, որ նման հնարավորությունը
«պետք է ենթարկվի ճշգրիտ պատմական վերլուծության»։
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը համոզված է,
որ անհրաժեշտ է պատմական տեսանկյունից վերլուծել «այն գործընթացներն ու միտումները,
որոնք հանգեցրել են, որ Ուկրաինայի ձախողված պետության կազմում լինեն սահմանակից
տարածքները»։
Նարիշկինի կարծիքով՝ ժամանակակից
Ուկրաինայի տարածքի նկատմամբ «առավել հետևողական» հավակնություններ ունի Լեհաստանը։
«Նա այժմ դիտարկում է Լվովը և ընդհանուր առմամբ՝ ոչ անհիմն»,- ասել է ՌԴ Արտաքին
հետախուզության ծառայության տնօրենը։