Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կդիմավորի Մոսկվա օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին, եթե գան։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա սա կարեւոր օր է Ռուսաստանի համար, հատկապես ներկա պայմաններում։
«Սա մի օր է, որը խորհրդանշում է ֆաշիզմի դեմ հաղթանակը։ Եվ այս թեման, ցավոք, այժմ ավելի արդիական է, քան երբևէ։ Եվ հետևաբար, եթե կան երկրներ և հատկապես մեծ երկրներ, որոնք կորոշեն մեզ հետ կիսել այս հաղթանակի ուրախությունն ու այս օրվա նշանակությունը, ապա, իհարկե, մենք և հատկապես նախագահ Պուտինը ուրախ կլինենք ողջունել նրանց Մոսկվայում»,- ասել է Դմիտրի Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։