Ռուսական դրոնը հարվածել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի սարկոֆագը

Փետրվարի լույս 14-ի գիշերը ռուսական հարվածային անօդաչուն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի վրայի սարկոֆագը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ հարվածի վայրում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել հարձակումը։


Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ներքին պաշտպանական պատյանի մեջ խախտման նշաններ չկան, իսկ ճառագայթման մակարդակը մնում է կայուն:


Դրոնի հարձակման հետևանքով վնասված սարկոֆագը շահագործման է հանձնվել 2019 թվականին, այն պետք է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարային բլոկի համար պաշտպանություն ապահովի 100 տարի։