ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է պարզաբանումներ ստանալ ԱՄՆ-ից՝ կապված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այն նախազգուշացման հետ, որ եթե Ուկրաինայի հարցով բանակցություններից Ռուսաստանը հրաժարվի, ապա Վաշինգտոնը չի բացառում, որ ամերիկյան զորքեր կուղարկի Ուկրաինա:
«Ինչ վերաբերում է ամերիկյան մամուլին տված հարցազրույցին, ապա դրանք
դիրքորոշման նոր տարրեր են, նախկինում մենք այդպիսի ձևակերպումներ չենք լսել:
Ուստի, անկասկած, հենց այդ շփումների ժամանակ, որոնց մասին մենք խոսեցինք, իհարկե
ակնկալում ենք, որ ինչ-որ լրացուցիչ պարզաբանումներ կստանանք»,- ասել է նա։
Հիշեցնենք. The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն
ասել է. «Կան ճնշման տնտեսական լծակներ, կան, իհարկե, նաև ճնշման ռազմական
լծակներ»: