Արմեն Գրիգորյանը Մաթիաս Լյութենբերգի հետ հանդիպմանը շեշտել է, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ ԼՂ-ում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հուլիսի 17-ին ընդունել եմ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգին:
Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ, ինչի համատեքստում ներկայացրել եմ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ կա անհրաժեշտություն միջազգային հանրության ջանքերի մեկտեղման՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում թույլ չտալու նպատակով:
Բարձր եմ գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման հարցում: