«Հրվ. Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները սառեցվել են Հայաստանի պատճառով». Զախարովա

«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքները սառեցվել են Հայաստանի պատճառով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ խումբը «հսկայական աշխատանք է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթուղիների վերականգնման ինչպես իրավական հիմքերը, այնպես էլ տեխնիկական պարամետրերը համաձայնեցնելու ուղղությամբ»։


«Հենց եռակողմ աշխատանքային խմբում են ձեռք բերվել պայմանավորվածություններ հաղորդակցությունների ապաշրջափակման բազային սկզբունքի շուրջ։ Այն ներառում է ինքնիշխանության, ևս մեկ անգամ կրկնում եմ, և պետությունների իրավասության պահպանում այս տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։ Եվ այս պայմանը հավանության էր արժանացել և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից»,- ասել է նա։