Ինչպես պետական աջակցությամբ և մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսներին և ագրովերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներին ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ջերմատնային, սառնարանային և պահեստային տեխնոլոգիաներ, տեսակավորման և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև այլ կարևոր տեխնոլոգիաներ։ 


Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով և 20% կանխավճարով։


Սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։


Այս ծրագրից արդեն իսկ օգտվել է 1201 մեր հայրենակից։


Մանրամասները՝ տեսանյութում: