Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների մասնակցությամբ նախատեսված են փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, փետրվարի 16-ի երեկոյան գրել է «Կոմերսանտ» թերթը՝ առանց հղում անելու աղբյուրի։
Փետրվարի 15-ին Politico-ն հայտնել է, որ, աղբյուրների
տեղեկություններով, Սաուդյան Արաբիա է մեկնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի
վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների թիմը՝ սկսելու Ուկրաինայի հարցով խաղաղության
բանակցությունների նախապատրաստումը։