Սաուդյան Արաբիա ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կմեկնեն Լավրովն ու Ուշակովը. Կրեմլ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ հանդիպելու ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին և նվիրված կլինի «ռուս-ամերիկյան հարաբերությունների ողջ համալիրի վերականգնմանը», ինչպես նաև «ուկրաինական կարգավորման հարցով հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը»։


Սաուդյան Արաբիան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, ընտրվել է որպես բանակցությունների վայր, քանի որ դա հարմար է և՛ ռուսական, և՛ ամերիկյան կողմին։