Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եթե Ռուսաստանը շարունակի պատերազմն Ուկրաինայում, դա «մեծ խնդիր» կլինի ԱՄՆ-ի համար, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News-ը։
«Կարծում եմ՝ նա (Պուտինը) ցանկանում է դադարեցնել կռիվը։ Նրանք ունեն մեծ, հզոր (ռազմական) մեքենա, դուք դա հասկանում եք։ Նրանք հաղթել են Հիտլերին և հաղթել են Նապոլեոնին: Նրանք վաղուց են կռվում։ Նրանք դա արդեն արել են նախկինում: Բայց ես կարծում եմ, որ նա կցանկանար դադարեցնել կռիվը։ Դա իմ հարցն էր նրան, որովհետև եթե նա շարունակի, դա մեզ համար մեծ խնդիր կլինի։ Եվ դա մեծ խնդիր կստեղծի ինձ համար»,- ասել է Թրամփը: