Ռուս-ուկրաինական պատերազմի կողմերը ստիպված կլինեն «տհաճ որոշումներ» ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իդեալական աշխարհում մենք, իհարկե,
կցանկանայինք տեսնել, որ պահպանվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Բայց հիմա պատերազմ է գնում, և, ցավոք, ռազմական այս ընթացքում մենք ստիպված ենք որոշակի
ընտրություն կատարել, ընդունել որոշ տհաճ որոշումներ։ Հիմա կողմերը փորձում են այս
ընտրությունն անել՝ ինչ կարող են հանձնել, ինչ պահպանել, ինչի մասին կարող են
խոսել ավելի ուշ։ Սրանք այն առաջնահերթություններից մի քանիսն են, որոնց մշակման վրա
նրանք այժմ շատ կենտրոնացած են»,- ասել է Ֆիդանը` պատասխանելով հարցին, որ որոշ կողմերի
ներկայիս առաջարկները ենթադրում են տարածքների վերաբերյալ քննարկում:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ
«հակամարտության երկու կողմերն էլ ունեն տարբեր նպատակներ և ցանկություններ», և
հարցն այն է, թե «արդյո՞ք ԱՄՆ միջնորդությանը կբավարարի հանդիպման կազմակերպումը»
և սկսելու անմիջական բանակցային գործընթացը։
Նրա խոսքով՝ հրադադարի կողմերի ցանկությունը
«շատ մեծ նորություն էր: Ես կարծում եմ, որ դա շատ դժվար է, բայց փորձել, իհարկե,
պետք է»:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ
Թուրքիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ կարգավորման գործընթացում և Ռուսաստանի ու
Ուկրաինայի հետ երկխոսության մեջ. «Եթե մենք չկարողանանք դադարեցնել պատերազմը,
ապա ծայրահեղ դեպքում կարող ենք մեղմացնել դրա բացասական կողմերից որոշները։ Մենք դիտարկում
ենք, թե ինչպես կարող ենք ավելի ակտիվ ներգրավվել հրադադարի բանակցություններում։
Մենք երկու կողմերին էլ բանակցությունների հարթակ ենք առաջարկում։ ԱՄՆ-ն, իմ տպավորությամբ,
այժմ գտնվում է ծրագրի մշակման գործընթացում»։