Ինչ է պատրաստվում անել ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին՝ ըստ Financial Times-ի

ԱՄՆ-ը կարող է դուրս բերել իր զինվորականներին Բալթյան երկրներից Ռուսաստանի հետ բանակցությունների ֆոնին: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին։


«Եվրոպացի պաշտոնյաները ենթադրում են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի դուրս բերել ամերիկյան զորքերը Բալթյան երկրներից և, հնարավոր է, հետո Արևմուտքից»,- գրում է պարբերականը։