Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի իր անարդար վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, և Թրամփի գալուստը ազդեցություն կունենա ԵՄ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների վրա։ Այս մասին ֆրանսիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Մենք հույս ունենք, որ նրա իշխանության
գալը կազդի Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա։ Զավեշտալի է, թե ինչպես են
որոշ լիբերալ առաջնորդներ այժմ փորձում հարմարվել Թրամփին: Վրաստանի վրա այս
ճնշումը սկսվել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Վրաց ժողովուրդն իր
իմաստությամբ աջակցեց մեզ այս ճանապարհին, որը մենք ընտրեցինք խաղաղությունը
պահպանելու համար։ Այսօր մեր դիրքորոշումը հստակ է՝ Ուկրաինայում պատերազմը պետք է
ավարտվի։ Մինչև պատերազմն էինք մենք ասում, որ սա կործանարար պատերազմ է լինելու
երկրի համար, և այն պետք է դադարեցվի։ Այսօր Թրամփը նույն բանն է հայտարարում,
բայց մենք դա ասում ենք ոչ թե իր դիրքորոշումը կիսելու համար, այլ պատերազմի
առաջին օրվանից։ Նրանք մեզ կոչ էին անում միանալ պատժամիջոցներին, ուղարկել
կամավորներ և աջակցել պատերազմին, չնայած մենք ոչ ՆԱՏՕ-ի անդամ ենք, ոչ էլ
Եվրամիության։ Մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է. Իրենց խոստումներով մեզ մենակ
թողեցին միջուկային երկրի առաջ։ Երիտասարդ եվրոպամետները Ռուսաստանի հետ պատերազմի
կոչ էին անում: Մի օր պատմությունը կընդունի, որ մենք փրկել ենք Վրաստանը»,-
ընդգծել է Կավելաշվիլին։