Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների, սակայն պետք է հաշվի առնել նրա «լեգիտիմության իրավական կողմերը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վլադիմիր Զելենսկու լիազորությունների
հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 21-ին, իսկ երկրում նախագահական ընտրություններ չեն կայացել ռազմական դրության պատճառով։
«Պուտինն ինքն է բազմիցս ասել, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի նաև Զելենսկու հետ։ Միևնույն ժամանակ, համաձայնագրերի
իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով իրողությունը, որը
խոսում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին»,-
լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռուսաստանի
նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Վլադիմիր Զելենսկին «իր ոչ լեգիտիմության ուժով» իրավունք չունի խաղաղության պայմանագիր
ստորագրելու, թեև Ռուսաստանը պատրաստ է բանակցել «ում հետ հարմար է»։
Պեսկովը նաև
ասել է, որ Ռուսաստանը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է համարում
Եվրամիությանն անդամակցությունը, այդ թվում՝ Ուկրաինայի, քանի որ այն տնտեսական
միություն է, մինչդեռ ռազմական դաշինքների նկատմամբ Մոսկվան այլ մոտեցում ունի։
Նա հավելել է, որ «դեռևս փոխըմբռնում չկա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովի ամսաթվի վերաբերյալ»։ Պեսկովի
խոսքով՝ կողմերը կարող են քննարկել երկու առաջնորդների հանդիպման մոտավոր
ժամկետները ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների ընթացքում,
որոնք տեղի են ունենում այսօր Էր Ռիադում։