Այս գիշեր Ղրիմը ենթարկվել է 28 անօդաչուների հարձակման. ՌԴ ՊՆ
Հուլիսի լույս 18-ի գիշերը Ղրիմի արևելքում ռուսական ՀՕՊ միջոցներով խոցվել է ինը անօդաչու, ևս 19 անօդաչու ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, հայտնել է բռնակցված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ղրիմի վրա անօդաչուների գիշերային հարձակման մասին հայտնել է նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ուրաինական 17 անօդաչու, ևս 11 անօդաչուներ ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել։ 

«Խափանված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան»,- հայտնել են նախարարությունից։
Թե ինչ օբյեկտներ են եղել անօդաչուների թիրախում, չի հստակեցվում։ Թերակղզու արևելքում է գտնվում Ղրիմի կամուրջը։