Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ Ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 4,5 ժամ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ռուս-ուկրաինական պատերազմը։
«Այո, մենք քննարկեցինք [այդ թեման] ու շարադրեցինք մեր հիմնարար մոտեցումները և պայմանավորվեցինք, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմերը ժամանակին շփման մեջ կմտնեն»,- հայտնել է Ուշակովը:
Ուշակովի խոսքով՝ քննարկվել է նաև Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Նա նշել է, որ այն հազիվ թե կայանա հաջորդ շաբաթ։
«Այդ հարցը քննարկվել է, մենք կաշխատենք, որպեսզի պայմաններ ստեղծենք այդպիսի հանդիպման համար»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Ուշակովը
խոսակցությունն անվանել է «շատ լուրջ»։ Նրա կարծիքով՝ բանակցությունները «վատ չեն» ընթացել։ «Մենք պայմանավորվեցինք հաշվի առնել
միմյանց շահերը, միևնույն ժամանակ առաջ մղել երկկողմ հարաբերությունները։ Դրանով
շահագրգռված է և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը»,- հայտարարել է Ուշակովը։ Հարցին, թե արդյոք
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մերձենո՞ւմ են,
նա պատասխանել է, որ առայժմ
«դժվար է ասել», բայց «այդ մասին խոսակցություն եղել է»։