ԱՄՆ-ը և ՌԴ-ն պայմանավորվել են վերականգնել Վաշինգտոնի և Մոսկվայի դեսպանատների թվակազմը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերականգնել երկու երկրների դեսպանատների անձնակազմի թիվը։ Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։


«Մեզ անհրաժեշտ կլինեն ակտիվ դիվանագիտական ​​ներկայացուցչություններ՝ ունակ նորմալ գործելու, որպեսզի հնարավորություն ունենանք շարունակելու այդ շփումները», - ասել է Ռուբիոն։


Ռուսական և ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների թվակազմի կրճատումը սկսվել է 2016 թվականի վերջին, երբ ԱՄՆ նախագահն էր Բարաք Օբաման։ Այնուհետև Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց, որից հետո 35 ռուս դիվանագետներ արտաքսվեցին ԱՄՆ-ից։ 2017 թվականի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների խստացման՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կկրճատվի 755 հոգով։